Ժելյազովա Վոլյա (լեհ.՝ Żelazowa Wola), գյուղԼեհաստանի արևելյան մասում[2]՝ Մազովեցյան վոևոդության Սոխաչև գմինայում (շրջանում), երկրի մայրաքաղաք Վարշավայից 46 կիլոմետր դեպի արևմուտք, Ուտրատա գետի ափին։ Գյուղն ու նրա շրջակայքը աչքի են ընկնում չքնաղագեղ բնությամբ։ Պատմական փաստաթղթերում բնակավայրն առաջին անգամ հիշատակվել է 1579 թվականին։
1909 թվականին, Շոպենի ծննդյան հարյուրամյակի կապակցությամբ, ռուս կոմպոզիտոր Սերգեյ Լյապունովը գրել է «Ժելյազովա Վոլյա, օպուս 37» (ռուս.՝ Желязова-Воля) սիմֆոնիկ պոեմը՝ ի հիշատակ լեհ մեծ երաժիշտի[3]
Գյուղում գործում է Շոպենի տուն-թանգարանը՝ շրջանակված գեղեցիկ այգով։ Մերձակա զբոսայգում տեղադրվել է մեծահամբավ կոմպոզիտորի հուշարձանը (հեղինակ՝ Յուզեֆ Գոսլավսկի)[4][5]։
Յուրաքանչյուր տարի ամռանը աշխարհի տարբեր ծայրերից եկած բազմաթիվ անվանի դաշնակահարներ Շոպենների տանը հանդես են գալիս մեծ կոմպոզիտորի ստեղծագործությունների կատարմամբ։
(Ֆրանսերեն) Krystyna Kobylanska, Chopin au pays natal, Cracovie, Polskie Wydawnictwo Muzyczne (Édition polonaise de musique), 1955 [ouvrage disponible à la Bibliothèque polonaise de Paris et dans quelques bibliothèques universitaires, cf. notice SUDOC
(Լեհերեն) Henryk F. Nowaczyk, « Chopin ochrzczony „z wody” w Żelazowej Woli » (« Chopin "ondoyé" à Zelazowa Wola »), Ruch Muzyczny, année XLIII, n° 14 (11 juillet 1999), p. 35-39 [ouvrage disponible à la Bibliothèque polonaise de Paris]
(Ֆրանսերեն) Tadeusz Zielinski, Frédéric Chopin, Paris, Fayard, 1995 (original : Chopin Życie i droga twórcza, 1993 : « Chopin : la vie et le chemin de la création »)
Ֆրեդերիկ Շոպենի հուշարձանը նրա ծննդավայր Ժելյազովա Վոլյայում (քանդակագործ՝ Յուզեֆ Գոսլավսկի)